Այսօր կեսգիշերի կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության նախավերջին խաղը: Երրորդ տեղի համար մրցելու են Բրազիլիայի ու Հոլանդիայի ընտրանիները: Կիսաեզրափակչում առաջինը 7:1 հաշվով պարտություն է կրել գերմանացիներից, իսկ ահա մրցակիցն արգենտինացիներին զիջել է ընդամենը հետխաղյա տասնմեկմետրանոցներով: Խաղի ինտրիգը մեծ է, որքան էլ հոլանդացիները գտնում են, որ իմաստ չունի երրորդ տեղի համար խաղերի անցկացումը: Սա բրազիլացիների համար լինելու է դեմք փրկելու խաղ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ